Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պրոմիշլենովսկի շրջանի Ժուրավլյովո գյուղի մոտակայքում: Մինչ այս հաղորդվում էր 4 զոհվածի և 15 վիրավորի մասին: