Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 44-ամյա վարորդը Nissan-ով Արցախից Երևան ժամանելիս բախվել է երկաթե արգելապատնեշներին և 200 մետր գլորվել ձորը. կա 5 վիրավոր

19 Հունիս, 2021 08:50
Սյունիքի մարզում 44-ամյա վարորդը Nissan-ով Արցախից Երևան ժամանելիս բախվել է երկաթե արգելապատնեշներին և 200 մետր գլորվել ձորը. կա 5 վիրավոր

Հունիսի 18-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ

 

խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:

Խոշոր ավտովթար տեղի է ունեցել, սակայն ոչ թե ավտոբուս է եղել, այլ՝ մեկ այլ տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբնյուրի հաղորդմամբ՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:  

Վթարի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 41-ամյա Իննա Մանգասարյանը, 15-ամյա Դիանա Մանգասարյանը, 10-ամյա Պավլիկ Մանգասարյանը, 36-ամյա Օգսաննա Գաբրիելյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ս. Մանգասարյանը՝ Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին