Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 10-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց

19 Հունիս, 2021 00:00
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 10-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 10-ամյա Աշոտ Մ-ն իր վարած կվադրոցիկլով բախվել է Ջրառատ թաղամասի թիվ 557 ցանկապատին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Մ-ն և նրա ուղևորուհին 13-ամյա Մելինե Մ-ն մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստավում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լրահոս

Դիտել ավելին