Կարևոր իրադարձություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դիմել է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին

18 Հունիս, 2021 23:23
Հեղինակ՝ Նարեկ Զեյնալյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դիմել է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
««Իզմիրլյան» ԲԿ-ի հարգելի բուժանձնակազմ,
պատգամավորի թեկնածուի այն վկայականը, որ ձեր առջև թափահարել են, որպես «պատ ծակող» և որի միջոցով հնարավոր է ինֆորմացիա ստանալ, թե ով է մասնակցել քվեարկությանը, առավել ևս, թե ով ինչպես է քվեարկել՝ ՍՈՒՏ Է և էժանագին ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ։
Պաշտոնապես հայտնում եմ ձեզ, որ որևէ մեկը, նաև պատգամավորի որևէ թեկնածու չի կարող տիրապետել նման ինֆորմացիայի։
Հորդորում եմ ձեզ մասնակցել ընտրություններին և քվեարկել ձեր նախընտրած քաղաքական ուժի օգտին։
Իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի վարքագիծը, վստահ եմ, որ իրավապահ մարմինների կողմից կստանա համապատասխան արձագանք»։ 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին