Կարևոր իրադարձություններ

Ինձ համար մեծ պատիվ էր լինել Տավուշի մարզպետ․ Հայկ Չոբանյան

18 Հունիս, 2021 23:03
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Ինձ համար մեծ պատիվ էր լինել Տավուշի մարզպետ․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի տավուշեցիներ, ինձ համար մեծ պատիվ էր լինել Տավուշի մարզպետ: Շատ ծրագրեր չենք հասցրել իրականացնել, բայց նախաձեռնված եւ իրականացված ծրագրերը, կատարված փոփոխությունները իրենց որակով եւ բովանդակությամբ նոր ժամանակի սկիզբ են դրել:

Տարիներ շարունակ խոսվել է սահմանի, սահմանամերձ գյուղի ու սահմանամերձ ժողովրդի մասին, բայց վերջին 2 տարվա մեջ են հիմնանորոգվել, կամ որոշների դեպքում առաջին անգամ ասֆալտապատվել մեր սահմանամերձ գյուղեր տանող, կամ գյուղամիջյան ճանապարհները, որոնց թվում են Բերքաբերը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսեսը, Այգեպարը, Բերդավանը եւ այլն։

Միայն Պառավաքար գյուղում սկսել ենք մի քանի խոշոր ջրամատակարարման ծրագրեր, նմանատիպ ծրագրեր եւ իրականացվել եւ իրականացվում Բերդավան, Դովեղ, Բաղանիս, Վազաշեն, Տավուշ, Մովսես եւ այլ գյուղերում։

30 տարվա մեջ առաջին անգամ կառավարությունը վերականգնել եւ վերանորոգել է պատերազմի հետեւանքով ավերված առանձնատները, առաջին անգամ պետական բյուջեով կառուցվում են ապաստարաններ եւ այսպես շարունակ: Այս տարի սկսվել է շուրջ 9000 հա ընդհանուր մակերեսով ոռոգման ծրագիր, որը կրկնակի ավելի է, քան Տավուշի մարզում ոռոգվող ընդհանուր մակերեսը:

Այս ցանկը կարող եմ երկար շարունակել, սակայն այսօրվա խորհուրդը հետևյալն է. այս ամենը հնարավոր է եղել իրականացնել, քանի որ մեր մղումը ոչ թե անկուշտ հարստություն դիզելը, երկրի ղեկավարներին կաշառելը, այլեւ երկիրը զարգացնելն է, ժողովրդի բարեկեցությունն ու արժանապատվությունը բարձրացնելը:

Այո, uա չէր կարող դուր գալ, և հիմա չէին կարող ռեւանշի դուրս չգալ բոլոր նրանք, ովքեր վերջին 3 տարիներին, զրկված բյուջեն եւ բիզնեսները թալանելու տասնամյակներ շարունակված արտոնությունից, սարսափած իրենց թալանածը ժողովրդին վերադարձնելու ահ հեռանկարից, ատամները կիճտացնելով սպասում եւ աղոթում էին, որ այս կառավարությունը սխալվի, սայթաքի, որպեսզի վերադարձնեն թալանի և ամենաթողության, քծնանքի եւ տգիտության ժամանակները, որտեղ իրենք երջանիկ էին ուրիշների դժբախտության հաշվին:

Դա չի լինելու, դուք այևս անցյալ եք, իսկ մենք մեր ու մեր երեխաների ապագան ենք ընտրում, եւ կա՜ ապագա …»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին