3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 18-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ: