Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել

18 Հունիս, 2021 20:05
ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի  կողմից աշխատակիցներին սպառնալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին, որ ձայնագրության վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մանակցելը հարկադրելը, որը կատարվել է, երկու կամ ավելի անձի նկատմամբ):

 Կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին:

 

Լրահոս

Դիտել ավելին