Կարևոր իրադարձություններ

«Ականատես եղա, թե ինչպես է «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի հրապարակ». քաղաքագետ

18 Հունիս, 2021 19:48
Հեղինակ՝ Մովսես Հարությունյան
«Ականատես եղա, թե ինչպես է «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի հրապարակ». քաղաքագետ

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ ականատես է եղել, թե ինչպես են «թաղային հեղինակությունները» մարդկանց ստիպողաբար ուղեկցում Հանրապետության հրապարակ:

«Հենց նոր ականատես եղա, թե ինչպես է 3-րդ մասից «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի Հանրապետության հրապարակ: Հիմնական տարիքային շեմը 16-20 տարեկաններն են, որոնց ուղեկցում են թաղի ավագները: Շատերը ահաբեկված էին, չէին ուզում մասնակցել, սակայն հրահանգչի ահը սրտներում էր։ Պայմանավորվեցին, որ կգնան, ներկա կստանան, հետո արդեն ժամանակից շուտ կարող են լքել հրապարակը։ Հայաստանում, ցավոք, դեռևս վախի մթնոլորտ է։ Գալիք իշխանությունները պիտի ամեն ինչ անեն քաղաքացիների վրա տեղի ունեցող նման ճնշումները բացառելու համար։ Յուրաքանչյուր ոք պիտի ունենա ազատ կամարտահայտման հնարավորություն»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին