Կարևոր իրադարձություններ

Մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

18 Հունիս, 2021 19:37
Մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվիԳեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան փողոցների առանձնատների, Կարմիր բանակ փողոցի թիվ 1, 2, 3, 46 բազմաբնակարան շենքերի և Պռոշյան փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
 
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 24-ը՝ ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա գյուղերի գազասպառողների և «Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:
 
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Բաթումի, Վարդանանց, Նալբանդյան, Զորյան, Ֆիդայինների, Լանջային փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 

Լրահոս

Դիտել ավելին