Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ռուբինյանը դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին

18 Հունիս, 2021 19:16
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին

ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սիրելի աշխատակիցներ,

Ըստ հաղորդագրության, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող հայտարարությունների ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։

Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել գնալ ընտրության կամ պահանջել ընտրել այս կամ այն ուժին և, առավել ևս, սպառնալ «կոշտ պատասխանով»։

Դուք ազատ եք, դուք պաշտպանված եք։ Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամասեր ու տվեք ձեր «կոշտ պատասխանը» ձեզ ազատ ընտրության իրավունքից զրկել փորձողներին։ Ուղարկեք նրանց հեռու-հեռու։

Ապագա կա»,-գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին