Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am

18 Հունիս, 2021 17:06
Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է, կա 5 վիրավոր․ Civic.am

Civic.am-ը գրում է․

«Civic.am-ը Սիսիանի բնակիչներից տեղեկացել է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։   

«Սիսան» ԲԿ-ից մեր հարցին ի պատասխան հաստատեցին, որ վթարվածները Արցախից են։ «Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք- Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցեցին հիվանդանոցից։ 

Ըստ տեղեկությունների՝  Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին բերել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին