Կարևոր իրադարձություններ

Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա. Սամվել Կարապետյանի արձագանքը

18 Հունիս, 2021 15:28
Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա. Սամվել Կարապետյանի արձագանքը

«Տաշիր» ընկերությունների խումբն անհեթեթ և անհիմն է որակել Ադրբեջանի կողմից Սամվել

 

Կարապետյանին ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլինի նրանք իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը»,- ասել է Կարապետյանը:

«Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կանխամտածված կեղծ մեղադրանքներ ներկայացնել ՌԴ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովեցուցիչ է և անընդունելի»,- ընդգծել են ընկերության մամուլի ծառայությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին