Կարևոր իրադարձություններ

Գորիսի քաղաքապետի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

18 Հունիս, 2021 15:13
Գորիսի քաղաքապետի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Դատախազությունը հաստատել ու մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործը: Համայնքի ղեկավարին մեղսագրվում է միանգամից 5 հոդված՝ 3 տարբեր դեպքով:

Ըստ իրավապահների՝ Առուշանյանը Սյունիքի Վերիշեն համայնքում զբաղվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ՝ առանց համապատասխան թույլտվության, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 28 միլիոն դրամից ավելի:

Երկրորդ դրվանգով էլ, ըստ քրգործի, Առուշանյանը ֆիզիկական բռնություն է գործադրել իր ընտանիքին պատկանող շինարարական խանութներից մեկի աշխատակցի նկատմամբ՝ նրանից պահանջելով վերադարձնել խանութում հայտնաբերված 33 մլն դրամի պակասորդ: Երրորդ դրվագով էլ վիճաբանություն է եղել Առուշանյանի ու Գորիսի մի բնակչի միջև, որի արդյունքում, ըստ գործի, քաղաքապետը բռնություն է գործադրել իր մեքենան շրջանցած տղամարդու նկատմամբ:

Առուշանյանից բացի, մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, Գորիսի քաղաքապետի նկատմամբ կիրառված է գրավ՝ 2 միլիոն դրամի չափով:

 

Լրահոս

Դիտել ավելին