Կարևոր իրադարձություններ

Նախկին իշխանությունները տարիներ շարունակ հակաքարոզչություն են իրականացրել իմ դեմ. ոչ մեկը ՀՀ-ում չգիտեր, որ դու ես վերցրել պատերազմը ու բերել ժողովրդին հաղթանակի. Բաբայան

18 Հունիս, 2021 14:03
Նախկին իշխանությունները տարիներ շարունակ հակաքարոզչություն են իրականացրել իմ դեմ. ոչ մեկը ՀՀ-ում չգիտեր, որ դու ես վերցրել պատերազմը ու բերել ժողովրդին հաղթանակի. Բաբայան

Նախկին իշխանությունները տարիներ շարունակ հակաքարոզչություն են իրականացրել իմ դեմ, և այդ ամենը կոտրելը դժվար է եղել։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ռազմական գործիչ Սամվել Բաբայանը՝ ամփոփելով քարոզարշավը:

«Ոչ մեկը Հայաստանում չգիտեր, որ 1992 թ․-ի պարտությունից հետո դու ես վերցրել պատերազմը ու բերել ժողովրդին հաղթանակի։ Ո՞վ գիտեր Հայաստանում, քո անունը չկար, բացի քեզնից բոլորը կային, բայց դուք գիտեք, որ բանակը ղեկավարվում է վերտիկալ, վերևից նստած է եղել պարոն Բաբայանը, ամբողջ օպերացիաները մշակել, իրագործել և արել է ինքը։ Ո՞վ է Հայաստանում իմացել դրա մասին, ո՞վ գիտեր։ Ոչ մեկը, որովհետև ոչ մեկին ձեռնտու չէր, և նմանատիպ մի շարք հարցեր»,- ասաց Բաբայանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին