Կարևոր իրադարձություններ

Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Բիզնես-Դիալոգ»

18 Հունիս, 2021 13:34
Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Բիզնես-Դիալոգ»

«Բիզնես-Դիալոգ» ըներությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ-ն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է սոցիոլոգիական ամփոփիչ հարցումներ:

Հարցումն անցկացվել է հետևյալ հարցերի շուրջ՝

1.Ո՞ր կուսակցության նախընտրական քարոզարշավի հավաքներն են եղել ամենատպավորիչը

2.Ո՞ր կուսակցության ծրագրերն են վստահություն ներշնչում

3.Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը

Հարցմանը մասնակցել են 1087 քաղաքացի: Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 29.7% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որին հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Հայաստան» դաշինքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին