Կարևոր իրադարձություններ

Բանակի անունը չշահարկել. գնդապետները՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և որպես ռազմական փորձագետ ներկայացողներին

18 Հունիս, 2021 13:25
Բանակի անունը չշահարկել. գնդապետները՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և որպես ռազմական փորձագետ ներկայացողներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախաձեռնությամբ նախօրեին կայացել է լրագրողական

 

հերթական այցը, այս անգամ՝ Հայաստանի հարավային հատվածի՝ Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանն ասել է, որ իր համար անընդունելի է բանակի անունը որևէ կերպ շահարկելը, գրում է 1lurer.am-ը:

Նա քաղաքական ուժերին, պահեստազորի սպաներին ու ռազմական փորձագետի անվան տակ ներկայացողներին հորդորել է բանակի անունը որևէ առումով չշահարկել, մարտունակությունը կասկածի տակ չդնել:

ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն էլ ավելացրել է, որ քննադատություններ հաճախ անում են ռազմական կրթություն չունեցող մարդիկ:

«Դուք ինքներդ տեսաք, թե ինչ ծավալի ինժեներական աշխատանքներ են արվում: Կան մարդիկ, գալիս են, խոսում որպես «ռազմական փորձագետ»: Ոչ մեկը չկա, ասի՝ դուք ռազմական կրթություն ունե՞ք, գոնե դասակի հրամանատարի մակարդակի գիտելիք ունե՞ք, որ գալիս եք ու խոսում որպես ռազմական փորձագետ»,- ասել է Ասատրյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին