Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաև Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ

18 Հունիս, 2021 11:48
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաև Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր»

 

ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա մաքսանենգ ճանապարհով մատակարարելու մեջ։  Այս մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

«Աբրահամյանի, Կարապետյանի և Գալստյանի դեմ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.1 հոդվածներով (ագրեսիվ պատերազմ պլանավորել, նախապատրաստել կամ սանձազերծել), 218.1 հոդվածներով (հանցավոր համայնք ստեղծել ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով), 228.3 հոդվածներով (զենք և զինամթերքի ապօրինի ձեռքբերելը տեղափոխելը, պահելը կամ վաճառելը), 279.1 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում, մասնակցություն դրանց ստեղծմանը կամ աջակցությանը) և 206.4 (մասնակցություն կազմակերպված մաքսանենգությանը) Նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքի տեսքով, Աբրահամյանը, Կարապետյանը և Գալստյանը հայտնվել են միջազգային հետախուզման մեջ»,- ասված է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հետախուզում է հայտարարվել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին