Կարևոր իրադարձություններ

Սուրենավան համայնքում վթարի ենթարկված 14-ամյա պատանու վիճակը շարունակում է մնալ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ

18 Հունիս, 2021 11:27
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Սուրենավան համայնքում վթարի ենթարկված 14-ամյա պատանու վիճակը շարունակում է մնալ ծանր․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թարմացում

Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ: Վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:

Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին