Կարևոր իրադարձություններ

Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակցուհուն արգելել է մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. հարուցվել է քրեական գործ

18 Հունիս, 2021 10:19
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակցուհուն արգելել է մասնակցել Փաշինյանի քարոզարշավին. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի

 

աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին