Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ինչ կա՝ կա․ վերջին օրերին որևէ քարոզչություն անելն անիմաստ է, նման բևեռացված իրավիճակներում մարդիկ, որպես կանոն, վաղուց կողմնորոշված են լինում. «Հրապարակ»

18 Հունիս, 2021 09:35
Ինչ կա՝ կա․ վերջին օրերին որևէ քարոզչություն անելն անիմաստ է, նման բևեռացված իրավիճակներում մարդիկ, որպես կանոն, վաղուց կողմնորոշված են լինում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այսօր մեր նախընտրական վերջին թողարկումն է, վաղը լռության օր է, և քարոզչություն անել չի կարելի։ Չնայած այս վերջին օրերին որևէ քարոզչություն անելն անիմաստ է, որովհետև նման բևեռացված իրավիճակներում մարդիկ, որպես կանոն, վաղուց կողմնորոշված են լինում, և քարոզչության 12 օրը շատ փոքր ազդեցություն է գործում։ Ինչ կա՝ կա։

Ովքեր իշխանության կողմն են, այն էլ՝ այսքան իրադարձություններից, կորուստներից ու ձախողումներից հետո, այլևս որևէ բանով նրանց հնարավոր չի լինի համոզել, որ սխալվում են․ նրանք գնալու են և ընտրելու են «Քաղպայմանագիրը», ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին, ում բոլոր քայլերը, հռետորաբանությունը, վարած քաղաքականությունը, տեսքը, շարժուձևը հավանում են անվերապահորեն և նրան մերժելու որևէ պատճառ չեն տեսնելու, անգամ եթե նա բոլորի աչքի առաջ մարդ մորթի և արյունը խմի։

Նրանք, ովքեր որոշել են, որ երկիրն այս վիճակից կարող է հանել միայն Ռոբերտ Քոչարյանը, և ուզում են ներել ու անտեսել նրա նախկին սխալները, հայերենի վատ իմացությունն ու այլ մեղքեր, նույնպես մտքափոխ չեն լինելու և իրենց որոշումից հետ չեն կանգնելու, անգամ եթե իշխանությունը նրա բոլոր պաստառները պոկի և նրա բոլոր կողմնակիցներին ԱԱԾ պադվալներում ծեծի ենթարկի։

Իրենց մտադրությունից չեն հրաժարվելու նաև Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան դաշինքի մեջ ապագա տեսնողները։ Անգամ մանր-մունր կուսակցությունները, որոնք ոչ մի շանս չունեն ԱԺ անցնելու, այս մի քանի օրվա ընթացքում չեն կորցնելու իրենց համակիրներին․ նրանք, գիտակցելով, որ փոշիացնում են իրենց ձայները, քվեարկելու են իրենց ընկեր-բարեկամների օգտին։ Իսկ մեզ մնում է սպասել և հուսալ, որ մեր ժողովրդի հետին խելքը կաշխատի, և մենք նորմալ խորհրդարան կունենանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին