Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ինչ են գողացել ադրբեջանցիները. մանրամասներ. «Ժողովուրդ»

18 Հունիս, 2021 09:16
Ինչ են գողացել ադրբեջանցիները. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Մինչ իշխանությունը, մրցակիցներին մուրճով վախեցնելով, քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել են Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը եւ նոր ծնված հորթը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, ապա ներկայացրել տեղի ունեցած դեպքից որոշ մանրամասներ:

Պատգամավորն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:

Ի դեպ, այստեղ տեղին է արձանագրել, որ նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր եւ այլն):

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն Արավուս գյուղից են անցել, 6 գլուխ ձի՝ Կոռնիձորից, իսկ Խնածախ գյուղից էլ տասը օրը մեկ մեկ-երկու գլուխ անասուն անցնում է։ Իսկ, ահա, Կութի գյուղում դեռ չեն կարողանում հետ բերել 5 ընտանիքի եկամտի միակ աղբյուրը: Խոսքը հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից առեւանգված 81 կովերի մասին է:

Պարզվում է՝ անասուններին հետ բերելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Համենայնդեպս, կառավարությունից այս խնդրի շուրջ ծպտուն չեն հանում. միայն երկրի թիվ մեկ դեմքը շարունակում է մուրճը ձեռքին պտտվել ՀՀ մարզերով: Իսկ մինչ այդ, ArmLur.am-ի պարզ հաշվարկով, օրինակ՝ կութեցիները կորցրել են 32 մլն 400 հազար դրամի խոշոր եղջերավոր կենդանի, իսկ եթե հաշվարկենք այն, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում մեկ կովից ստանում էր 3000 դրամի եկամուտ, կորուստները զգալի չափերի են հասնում. այն գերազանցում է 3 մլն դրամը:

Մեկ գլուխ ձիու արժեքը մոտ 250 հազար դրամ է. Կոռնիձորում առեւանգված ձիերի ընդհանուր արժեքը մոտ 1.5 մլն դրամ է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին