Կարևոր իրադարձություններ

Վերին Չարբախում բռնկված հրդեհը մարվել է. կատարվում են քանդման աշխատանքներ

18 Հունիս, 2021 00:06
Վերին Չարբախում բռնկված հրդեհը մարվել է. կատարվում են քանդման աշխատանքներ

Հունիսի 17-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տան տանիքը՝ մոտ 250 քմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։24-ին, մարվել՝ 23։11-ին։ Կատարվում են քանդման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին