Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության ծառայողը վնասազերծել է ավտովթարից հետո քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն

17 Հունիս, 2021 23:09
Ոստիկանության ծառայողը վնասազերծել է ավտովթարից հետո քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն

Երեկ Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում զինված քաղաքացի կա, ով անհանգստացնում է քաղաքացիներին։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որից հետո BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է դիմել փախուստի, սակայն ինքը միջամտության ժամանակ գլուխը մտցրել է BMW-ի մեջ և այդ ընթացքում BMW-ի մեջ գտնվող տղամարդն ատրճանակը պահել է իր ծոծրակին, այնուհետև մեկ այլ քաղաքացի, ըստ նախնական տեղեկությունների, BMW-ն նույնպես հարվածել է, կարողացել է վնասազերծել զինված ատճանակով զինված քաղաքացուն։

Աղբյուրի տեղեկությոններով՝ BMW-ի վարորդը ԱՄՆ քաղաքացի՝ 28-ամյա Մ. Պետեռն է, իսկ նրան վնասազերծած քաղաքացին Վահե Հարությունյանն է, ով ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ով աշխատում է ճանապարհային ոստիկանության Գյումրու հաշվառման քննական բաժնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին