Կարևոր իրադարձություններ

Կասկած չկա, որ բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են. Փաշինյան

17 Հունիս, 2021 22:33
Կասկած չկա, որ բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են. Փաշինյան

ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսօր հանրահավաքի ժամանակ ասաց, որ 15 գերիների վերադարձը մի քանի օր առաջ հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն․

«Այսօր տարածաշրջանի զարգացման հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ գերիների վերադարձի հարցով: Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը մի քանի օր առաջ հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք:

Բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան օր առաջ, առանց հակամարդկային սակարկությունների: Հայաստանը հայտարարում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու»,- ընդգծեց Փաշինյանը:

«Այսօր տարածաշրջանի զարգացման հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ գերիների վերադարձի հարցով: Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը մի քանի օր առաջ հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք: Բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան օր առաջ, առանց հակամարդկային սակարկությունների: Հայաստանը հայտարարում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին