Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Մարիա Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին

17 Հունիս, 2021 20:27
Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Մարիա Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունը ճիշտ չի համարում ԼՂ վերաբերող հարցերը խառնել

 

Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին:

«Չենք կարծում՝ ճիշտ է կոնկրետ Լեռնային Ղարաբաղի թեման խառնել Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հետ, կամ երրորդ պետության հետ Հայաստանի հարաբերությունների հետ: Այս սկզբունքով էլ դիտարկում ենք թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները: Ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, ինչպես նաև ռազմական ոլորտում, չպետք է կառուցվեն ընդդեմ մյուս պետությունների: Ցանկացած կերպով աջակցում ենք բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Բաքու-Երևան, Երևան-Անկարա երկխոսությունների կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքով՝ հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների շահերը»,- ասել է Զախարովան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին