Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում կքննարկեն ԼՂ թեման

17 Հունիս, 2021 19:45
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում կքննարկեն ԼՂ թեման

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Մոսկվայում

 

կքննարկեն ԼՂ թեման: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մարիա Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հունիսի 21-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարարի հետ:

Լավրովի և Շմիդի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ՝ անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների»,- ասել է Զախարովան, հավելելով, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին