Կարևոր իրադարձություններ

Մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման ավարտին` առանց որևէ նախապայմանի. Զախարովա

17 Հունիս, 2021 19:07
Մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման ավարտին` առանց որևէ նախապայմանի. Զախարովա

Մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման ավարտին՝

 

առանց որևէ նախապայմանի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմագերիների ու պահվող այլ անձանց թեման շարունակում է մնալ արդիական, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ենթատեքստում: Ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից Երևանին՝ Հայաստանի 15 քաղաքացիների փոխանցումը և հանդես գալիս առանց նախապայմանների «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման օգտին: Ընդ որում՝ մենք կարևորում ենք նաև հումանիտար այլ խնդիրների լուծումը»,- նշել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին