Կարևոր իրադարձություններ

Oրենքը ՍԴ որոշմամբ համապատասխանում է Սահմանադրությանը. Ռուստամ Բադասյան

17 Հունիս, 2021 18:28
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Oրենքը ՍԴ որոշմամբ համապատասխանում է Սահմանադրությանը. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի’ հայրենակիցներ,

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը):

Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` մի շարք դրույթների սահմանադրականության ստուգման պահանջով:

Շուրջ չորս ամիս անց, ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:

Ցավում եմ, որ չորս ամիս հետաձգվեց այս կարևոր նախագծի կյանքի կոչումը, որն ակնհայտորեն որևէ խնդիր չուներ Սահմանադրության հետ, և ակնհայտ է նաև, որ ՍԴ դիմելու համար պայքարող որոշ «անկախ իրավաբաններ» ընդամենը շահագրգռված չեն դատաիրավական բարեփոխումներով:

Դատաիրավական բարեփոխումները կյանքի են կոչվելու․ շուտով կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ, այս գործերով կբարձրանա հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ :

Բարեփոխումները ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ կյանքի կոչվել․․․

ՍԴ որոշման հղումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին