Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը

17 Հունիս, 2021 17:29
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է մանկական վերականգնողական կենտրոնի բացմանը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:
 
Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: 14 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցել և բարձր որակավորում ստացել, ինչը թույլ կտա կենտրոն հաճախող երեխաների համար բարձրակարգ բուժօգնություն ապահովել: Վերականգնողական կենտրոնը նախատեսված է Սևան քաղաքի և հարակից շրջանների` շուրջ 105 երեխաների համար:
 
«...Ես հույս ունեմ, որ ծրագրի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են արդեն իսկ 100-ից ավելի երեխաներ, առանց որևէ խտրականության ու սահմանափակումների, կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն, կվերականգնեն իրենց կարողություններն ու կինտեգրվեն հասարակության մեջ, ինչը նախկինում հնարավոր չի եղել իրականացնել բազմաթիվ խոչընդոտների պատճառով:
 
Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ծրագիրը կընդլայնվի, այսօրինակ որակյալ ծառայություններ կստեղծվի նաև Սևան համայնքի մեծահասակների համար, ովքեր կկարողանան հասանելի և որակյալ բժշկական օգնություն ստանալ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին