Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Որ քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը․ Ենոք Ազարյան

17 Հունիս, 2021 16:35
Հեղինակ՝ Ենոք Ազարյան
Որ քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը․ Ենոք Ազարյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, ես՝ որպես մեր երկրի ապագայով մտահոգված քաղաքացի,անկուսակցական, ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերին, դրանք համադրել մեր երկրում տեղի ունեցող վճռորոշ գործընթացների և արտաքին մարտահրավերների հետ և եկել այն եզրահանգմանը, որ մեր երկրի ներքին կայունության և արտաքին անվտանգության ապահովման,սոցիալական արդարության, աշխատատեղերի ստեղծման, գործազրկության կրճատման, արտագաղթի տեմպերի իջեցման,վարկային բեռի թեթևացման, արժանապատիվ կյանքի և մարդկանց կենսամակարդակի բարձրացման,տնտեսության զարգացման, արտաքին կապերի ամրապնդման գործընթացները կարող է կյանքի կոչել <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի,ով տարիներ շարունակ ակտիվ, գործընկերական սերտ կապերի միջոցով իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր երկրի բարօրրության: Նա՝ իր կատարած աշխատանքներով,ներդրումներով,բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմամբ,աշխատատեղերի ստեղծմամբ, ապացուցել է, որ ինքը փաստացի իրականացնում է այն, ինչ որ ասում է, մշտապես գտնվում է ժողովրդի կողքին և ծառայում է նրանց:Նա հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը և աշխատավորին, վարկային բեռի թեթևացմանը, առողջապահության, սպորտի ոլորտներին, հայ ընտանիքին, եկեղեցուն և այլն: Քաղաքացիները տեսել են տարիներ շարունակ նրա կողմից կատարված գործերը և զգացել են նրա հոգատար վերաբերմունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ լինել մտահոգ մեր երկրի ապագայի համար և սույն թվականի հունիսի 20-ին մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ տալով ձեր վստահության քվեն <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյան

Լրահոս

Դիտել ավելին