Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից․ Միքայել Զոլյան

17 Հունիս, 2021 16:28
Հեղինակ՝ Միքայել Զոլյան
Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից․ Միքայել Զոլյան
«Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
«Հավանաբար գիտեք, որ ես չեմ մասնակցում այս ընտրություններին որպես թեկնածու։ Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին։ Կարծում եմ, որ ես ավելի շատ օգուտ կարող եմ բերել մեր երկրին որպես դասախոս, գիտնական և վերլուծաբան, քան որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ։ 
 
Բայց ունեմ մի մեծ խնդրանք՝ քվեարկության ժամանակ առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ սթափ հաշվարկով։ Խնդրում եմ զգուշանալ այն ուժերից, որոնք խաղում են մեր ցավի, մեր կորուստների և մեր դժբախտության վրա։
 
Նրանք փորձում են անիրատեսական սպասումներ ձևավորելով մարդկանց տանել իրենց hետևից, և, որքան էլ ցավալի է, անգամ որոշ բանիմաց և պարկեշտ մարդիկ դարձել են այդ քարոզչության զոհը։ Բայց նաև համոզված եմ, որ, որքան էլ ոմանք հայհոյեն մեր երկրիրը և մեր ժողովրդին, ժողովուրդն իմաստուն է և կկատարի ճիշտ ընտրություն»։

Լրահոս

Դիտել ավելին