Կարևոր իրադարձություններ

Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդ

17 Հունիս, 2021 16:05
Վարդան Կոստանյանը նշանակվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդ

Վարդան Կոստանյանը նշանակվել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝

1. Վարդան Կոստանյանին 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ը ներառյալ արձակուրդում է:

 

Լրահոս

Դիտել ավելին