Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս․ Վարուժան Ավետիքյան

17 Հունիս, 2021 14:13
Հեղինակ՝ Վարուժան Ավետիքյան
Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս․  Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս ուղղված Փոխվարչապետին և Սոց.ապ. նախարարին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը` Կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա: Նախագահի կողմից հրապարակված նամակը տրամադրված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն էր: Որոշ օգտատերեր և սոց. ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար` Հիմնադրամի պաշտոնական կայքում: Այստեղ տեղադրում եմ նաև պաշտոնական թարմացումների սքրինշոթերը: Իսկ սա կայքի 
Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրության տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու:

Լրահոս

Դիտել ավելին