Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահը ստորագրել է Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

17 Հունիս, 2021 13:13
ԱԺ նախագահը ստորագրել է Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ Դանիելյանի պատգամավորի լիազորությունները. այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Համազասպ Դանիելյանը պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին