Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը ընտրություններից առաջ իրեն ապահովագրելու քայլեր է անում. «Հրապարակ»

17 Հունիս, 2021 08:03
Արցախի նախագահը ընտրություններից առաջ իրեն ապահովագրելու քայլեր է անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրություններից առաջ, շատերի պես, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ է անում քայլեր, որպեսզի հնարավոր իշխանափոխությունից հետո իրեն ապահովագրի։ Պատմում են, որ նա 3 մասի է «կիսվել», ավելի ճիշտ՝ նրա շրջապատը երեք ճակատի է բաժանվել։ Մեկին ուղղորդել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին աջակցելու, մյուսին՝ Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին, երրորդ ճակատում էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության օգտին։ Այս թեւում հատկապես ակտիվ է ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը։

Քաշաթաղի նախկին ղեկավար Ռուսլան Խաչատրյանն էլ ընդդիմադիր թեւերից մեկի հետ կապն է համակարգում, թե որ մեկի՝ չհաջողվեց պարզել։ Իսկ թե ինչպես է դրսեւորվում ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը, ասացին՝ «տեղահանված արցախցիներին «խրախուսում» են, որ նրանք էլ իրենց բարեկամների ու ծանոթների մոտ ընդդիմության լոբբինգն անեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին