Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիների առնվազն 60 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին. Փաշինյան

16 Հունիս, 2021 21:35
Քաղաքացիների առնվազն 60 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին. Փաշինյան

Մեր խնդիրն է հունիսի 21-ին արձանագրել ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատե

 

հեղափոխության հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում և շատ արագ անցնել կենսական օրակարգի սպասարկմանը: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«9-օրվա քարոզարշավի արդյունքներով կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին