Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Վեդու հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի

16 Հունիս, 2021 21:22
Ողբերգական դեպք Արարատի մարզում. Վեդու հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում «Վեդի»  բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ,  15-ամյա Սարգիս Թ.-ն էր:

Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում Արմավիրի  մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի  Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս  Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին