Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն մարդկանց բազմությունից. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

16 Հունիս, 2021 19:53
ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն մարդկանց բազմությունից. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

 

«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրություններին առնչվող ցույցեր կամ հանրահավաքներ կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես զգոն ու տեղյակ լինեն իրենց շրջապատից:

Գործողություններ.

Խուսափեք այդ տարածքներից:
Հետևեք տեղական լրատվամիջոցներին՝ թարմացումների համար:
Խուսափեք մարդկանց բազմությունից:
Խուսափեք ցույցերից:
Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:
Զգուշացեք ձեր շրջապատից:

Աջակցություն

ԱՄՆ դեսպանատուն Երևանում
(+ 374-10) 49-45-85 (աշխատանքային ժամեր)
(+ 374-10) 464-700 (ժամերից հետո)
1 Ամերիկյան պողոտա
Երեւան 0082, Հայաստանի Հանրապետություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին