Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ

16 Հունիս, 2021 19:45
4-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ

Հունիսի 15-16-ը 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ

 

զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում: Դաշտային երթի ընթացքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները:

 

Լրահոս

Դիտել ավելին