Կարևոր իրադարձություններ

Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները. Երևանի քաղաքապետարան

16 Հունիս, 2021 19:05
Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները. Երևանի քաղաքապետարան

Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 

 

համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

հ.22 երթուղի՝

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ - ՀԱԹ

Սպանդարյան կայարան (ս.կ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.)

հ.46 երթուղի՝

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍՐԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):

Հետադարձը`նույնը մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունա-կությունը նույն ուղեգծով:

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

 

Լրահոս

Դիտել ավելին