Կարևոր իրադարձություններ

Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, ինչպես ասում են, ճշմարտության ժամն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16 Հունիս, 2021 18:50
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, ինչպես ասում են, ճշմարտության ժամն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնականտար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով.

«Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին, ինչպես ասում են, ճշմարտության ժամն է և Հայաստանի քաղաքացիները տասնյակ հազարներով պիտի մեկտեղվեն Երևանի Հանրապետության հրապարակում՝ ի ցույց դնելու ակնհայտը, որ ժողովրդի առաջ խաղ չկա: Բոլոր այն ուժերը, որ փորձում են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, նրանց սպասվում է դաժան ֆիասկո: Եվ ես բոլորիդ՝ ձեր ընկերների, հարևանների, բարեկամների հետ վաղը՝ ժամը 20:00-ին սպասում եմ Հանրապետության հրապարակում:

Եվ դա մեր արշավն է, մեր արշավի մեկնարկն է՝ դեպի ապագա, դեպի երջանիկ, ազատ և հզոր Հայաստան: Բոլորս պիտի ցույց տանք, որ այդ ճանապարհի ճամփորդներն ենք, որ մենք ոտք ենք դրել այդ ճանապարհին և այդ ճանապարհով գնալու ենք մինչև վերջ, մեր երեխաներին հասցնելու ենք այն հանգրվանին, որը կոչվում է ազատ, հզոր և երջանիկ Հայաստան:

Մենք անպայման դա անելու ենք: Դա ուղղակի խոսք չէ, վերնագիր չէ, դա խոստում է, դա ուխտ է, դա մի պայման է, որ մենք կնքում ենք այսօր իրար հետ, իրար աչքերի մեջ նայելով, իրար զգացմունքներ, հավատարմություն, նվիրվածություն և վճռականություն փոխանցելով:

Իմ ելույթը Եղեգնաձորում»։

 

Լրահոս

Դիտել ավելին