Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

16 Հունիս, 2021 16:11
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պատշոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։

Ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, Վայոց ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր այն լուրերին, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին ընտրությունների ժամանակ «ստիպում են» քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

«Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա՞ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության դեմ աշխատի։ Մտքներովդ չանցնի։ Կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, հարց չի։ Կդատվեք՝ խմբերով, տրցակներով», – հայտարարել էր Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին