Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման

16 Հունիս, 2021 13:40
Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման

Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ 

Միսակյանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը) նախատեսված արարքների կատարման մեջ։

Նարեկ Սարգսյանի վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը, քանի որ վերջինս գտնվել է որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ։ 



 

Լրահոս

Դիտել ավելին