Կարևոր իրադարձություններ

Ազգային-ժողովրդավարական բևեռի կեղծ քարոզչական թերթիկ է տարածվում․ հայտարարություն

16 Հունիս, 2021 13:01
Ազգային-ժողովրդավարական բևեռի կեղծ քարոզչական թերթիկ է տարածվում․ հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական շտաբի հայտարարությունը․

Համացանցում տարածվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի քարոզչական թերթիկի կեղծված տարբերակ, որի վրա շփոթություն առաջացնելու նպատակով պատկերված են ընտրությունների մասնակից մեկ այլ միավորի համարը և կարգախոսը։

Ժողովրդին սև-սպիտակ կեղծ խաղի մեջ ներքաշած, իրականում ռուսական կենտրոնից կառավարվող նախկիններն ու ներկաները ձեռք-ձեռքի տված ամենաստոր մեթոդներով փորձում են խափանել երկիրը աղետից դուրս բերելու խոսքն ու գործը բերող Ազգային-ժողովրդավարական բևեռի թափ առնող ընթացքը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի լիազոր ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը օրենքով սահմանված կարգով դիմումներ է ներկայացրել ԿԸՀ և Դատախազություն՝ համապատասխանաբար վարչական և քրեական վարույթներ հարուցելու պահանջներով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին