Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    577
    593

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին տարեդարձի ու կոմկուսի հիմնադրման 100-ամյակի առթիվ

16 Հունիս, 2021 12:13
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին տարեդարձի ու կոմկուսի հիմնադրման 100-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մեծապես արժևորելով Չինաստանի կոմունիստական կուսակցության և Ձեր առաջնորդությամբ Չինաստանում իրականացվող արդյունավետ բարեփոխումները՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Նախագահ Սարգսյանը Սի Ծինփինին շնորհավորել է նաև ծննդյան օրվա առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները։

Լրահոս

Դիտել ավելին