Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

16 Հունիս, 2021 11:36
Արագածոտնում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Ժամանել են ոստիկանության , արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:

«Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն և այն թափվել և մոտ 200 մետր լցվել է ճանապարհով մեկ։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին