Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ինչպես են քաղաքական ուժերը պատրաստվում զարգացնել մեզ համար այդքան կենսական նշանակություն ունեցող գյուղոլորտը. «Հայաստանի Հանրապետություն»

16 Հունիս, 2021 09:30
Ինչպես են քաղաքական ուժերը պատրաստվում զարգացնել մեզ համար այդքան կենսական նշանակություն ունեցող գյուղոլորտը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Գյուղատնտեսությունը մեր երկրի համար պարզապես տնտեսության մի ճյուղ չէ։ Գյուղատնտեսությունը մեզ համար մի ոլորտ է, որի ճիշտ կառավարմամբ կարող ենք պինդ պահել մեր գյուղերը, որոնք լոկ գյուղեր չեն, այլ՝ սահմանապահ տարածքներ, եւ դրանով իսկ լուծել անվտանգության, ժողովրդագրական, պարենային ապահովության, սոցիալական խնդիրներ։ ԱԺ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը գյուղատնտեսությունից խոսում են՝ այլ հարց է՝ առանձին բաժնով թե մեկ նախադասությամբ։ Բայց դատելով այդ ուժերի նախընտրական ծրագրերից՝ նրանցից ոչ բոլորն են պատկերացնում՝ ինչ է գյուղը եւ, հետեւաբար, հստակ չեն ձեւակերպում իրենց անելիքները։

Կան ուժեր, որոնց ծրագրերի գյուղոլորտին վերաբերող հատվածը կարծես հրահանգների շարք լինի՝ ստեղծել մթերման մեխանիզմներ, ներդնել «խելացի» համակարգեր, խրախուսել գյուղատնտեսությունը եւ այլն։ Մինչդեռ պետք էր տալ ձեւն ու միջոցը, այն է՝ հենց ա՛յս քայլով մթերման մեխանիզմը կստեղծվի կամ հենց ա՛յս միջոցներով «խելացի» համակարգ կներդրվի։ Այլապես թե ինչ է պետք, հավատացնում ենք, շատերն են հասկանում։ Խնդիրը այդ պետք-ին հասնելու ճանապարհն է։

Այսպիսով, ինչպես են քաղաքական ուժերը պատրաստվում զարգացնել մեզ համար այդքան կենսական նշանակություն ունեցող գյուղոլորտը… »:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին