Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաս­տանի ու Արցախի ազգային անվտան­գության համար լուրջ սպառնալիք է․ Դավիթ Շահնազարյանը. «Իրավունք»

16 Հունիս, 2021 08:48
ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաս­տանի ու Արցախի ազգային անվտան­գության համար լուրջ սպառնալիք է․ Դավիթ Շահնազարյանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղա­քական գործիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաս­տանի ու Արցախի ազգային անվտան­գության համար լուրջ սպառնալիք է:

- Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ: Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատե­րազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք՝ կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք: Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին