Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    494,5

  • EUR

    576
    590

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ժամանակը կգա, ես կասեմ. Վազգեն Մանուկյան. «Հրապարակ»

16 Հունիս, 2021 08:18
Ժամանակը կգա, ես կասեմ. Վազգեն Մանուկյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին հարցրինք, թե ում օգտին է քվեարկելու եւ որեւէ ուժի օգտին քարոզչություն անելո՞ւ է։ Նա ասաց․ «Ժամանակը կգա, ես կասեմ»։ Ապա լրացրեց․ «Մի բան շատ ակնհայտ է․ արտահերթ ընտրություններ են, որովհետեւ նախորդ իշխանությունը երկիրը բերեց կատաստրոֆայի։Այս ընտրությունների նպատակն է՝ նախկին իշխանություններից ազատվելը։ Այսինքն՝ պետք է քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք անցողիկ են եւ վարչապետի միասնական թեկնածու կառաջադրեն»։

Արդյոք դա հնարավո՞ր է, եթե նկատի ունենանք, որ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպրդում են 2-րդ եւ 3-րդ նախագահների, մեղմ ասած, լարված հարաբերությունների մասին վկայություններ։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ դեռ պետք է պարզել, թե ինչպես Գյումրիից քայլելով եկածը դարձավ վարչապետ։ Ապա թիմը սկսում է քննադատել Սարգսյանին, մյուս ճամբարից էլ Քոչարյանի դաշինքն են կոչում «Գուբերնիա»։ Ըստ Մանուկյանի՝ դա էական չէ, քանի որ «բոլորը բոլորի հետ կարող են վատ լինել, բայց բոլորին միավորում է մեկ նպատակ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին