Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր․ Լևոն Տեր-Պետրոսյան

15 Հունիս, 2021 23:15
Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութը և Շուշին վերադարձնելու հայտարարությունը վտանգավոր է:  

 

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 

«Դա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնեկ-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա դեռ մի մասն է վերականգնել։ Ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին։ Սա է աշխարհի օրենքը։ Ստիպելու են մեզ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Մեզնից կախված չէ այլեւս, վերջացավ»,- ասել է Տեր-Պետրոսյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին